շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բողոքի ակցիա իրականացրած մասնակիցներին բերման ենթարկելու հետ կապված` ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանություն

Բողոքի ակցիա իրականացրած մասնակիցներին բերման ենթարկելու հետ կապված` ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանություն

ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացրած մասնակիցներին բերման ենթարկելու հետ կապված` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանություն։

Տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև այց արդյունքների հիման վրա` ըստ առանձին դեպքերի, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:

  • Կիսվել: