ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մինչև 12 ժամով վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում

Մինչև 12 ժամով վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 5-ին

-ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը,

-ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ա.Խանջյանի, Ա.Խաչատրյանի, Լևոնյան, Իսակովի, Ն.Մշեցու, Բաղդասարյանի, Չարենցի, Սպանդարյան փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 10:30-19:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 1-12 փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Հոբարձ, Գյուլագարակ, Վարդաբլուր, Ամրակից, Կուրթան գյուղերի ջրամատակարարումը,

-ժամը 10:45-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աղյուսագործների 2փող., Արհեստավորների 1, 2 փողոցների, Քրիստոփորի, Տոլստոյի, Նար Դոսի 30-77/8 շենքերի, 30-78 տների ջրամատակարարումը,

-ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի 26-28/2 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն, Նազարբեկյան թաղամասերի ջրամատակարարումը,

-ժամը 11:30-14:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ 3-25 փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Երկաթուղայինների 1-9 փողոցների, գ.Նժդեհի 58 շենքի ջրամատակարարումը,

-ժամը 11:15-18:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյանի 38-40 զույգ համարի շենքերի, Կոմիտասի 3 շենքի, Բակունցի փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: