Միխայիլ Գալուստյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել
Մարտի 31-ին Երեւանի «Դվին» հյուրանոցում կայացել է «Parajanov Club House» լյուքս դասի բնակելի նոր համալիրի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա են եղել հատուկ հյուրեր, այդ թվում՝ դերասան, երգիծաբան Միխայիլ Գալուստյանը։ Քանզի ապագա համալիրի բնակիչներից մեկը մտադիր է նա լինել։
«Ես դուրս կգամ պատշգամբ եւ կասեմ՝ «Բարեւ Ձեզ, everybody: Ես այստեղ եմ ապրում։ Մենք բոլորս այստեղ ենք ապրում», - ասել է Գալուստյանը։ Առաջին հերթին ստիպված եմ ուղիղ ասել ինչպես կա․ արդարությունը հաղթեց։ Ես վերջապես ստացա Հայաստանի քաղաքացիություն։ Ես գնացել եմ ամենաազնիվ ու ճիշտ ճանապարհով։ Ազնվորեն հանձնել եմ փաստաթղթերս, եւ ահա, վերջապես ստացա։ Հիմա ինձ պետք է գրանցվե՞լ ինչ-որ տեղ։ Եւ, իհարկե, նկարահանումից հետո պետք է ինչ-որ տեղ վերադառնալ։ Ես ուզում եմ վերադառնալ Parajanov Club House», - նշել է Միխայիլ Գալուստյանը։
Միխայիլ Գալուստյանը պատասխանել է նաեւ NEWS.am STYLE-ի հարցին, թե արդյո՞ք նախատեսում է նոր նախագծերով հանդես գալ Հայաստանում։
«Անկեղծ ասեմ՝ Սոչիի հայերենը տարբերվում է երեւանյան հայերենից։ Երեւանյան հայերենը շատ ճիշտ է, գրական, իսկ Սոչիի հայերենը մի քիչ տարբերվում է։ Եթե հասկանում եք, ուրեմն կարող եք սպասել այլ նախագծերի։ Եվ, իհարկե, նկարահանվելուց հետո պետք է ինչ-որ տեղ վերադառնալ։ Ուզում եմ վերադառնալ «Parajanov Club House»»,- նշել է շոումենը։
Երեւանում Հրազդանի կիրճի հարեւանությամբ նախատեսվում է «Parajanov Club House»-ը։ Այն լինելու է յուրահատուկ ճարտարապետությամբ բազմահարկ բնակելի համալիր, որը բնութագրվում է դասական եւ ֆուտուրիստական լուծումների ներդաշնակ համադրությամբ։
Նախագիծը մշակվել է Rutsog Invest-ի կողմից, որը հիմնել է գործարար Ռուբեն Գրիգորյանը։


