ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Միջին աշխատանքային կենսաթոշակի ցուցանիշը 61,000 դրամ ապահովելու համար պետական տարեկան բյուջեի բեռը կավելանա շուրջ 100 մլրդ դրամով. փոխնախարար

Միջին աշխատանքային կենսաթոշակի ցուցանիշը 61,000 դրամ ապահովելու համար պետական տարեկան բյուջեի բեռը կավելանա շուրջ 100 մլրդ դրամով. փոխնախարար

Աշխատանքային կենսաթոշակի միջին ցուցանիշը, որն այս պահին կազմում է մոտ 43,500 դրամ, 1,000 դրամով բարձրացնելու համար կպահանջվի լրացուցիչ 6 մլրդ դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

՛՛Միջին աշխատանքային կենսաթոշակի ցուցանիշը 61,000 դրամ ապահովելու համար պետական տարեկան բյուջեի բեռը կավելանա շուրջ 100 մլրդ դրամով՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: