կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Միջադեպ Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանին. կա տուժած

Միջադեպ Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանին. կա տուժած

Նախօրեին Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանին միջադեպ է տեղի ունեցել, կա տուժած։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝  Վրաստանի մի քանի քաղաքացիներ իբր հատել են ադրբեջանական սահմանը՝ անասուն գողանալու նպատակով եւ դանակով վիրավորել են 1969թ. ծնված հովիվ Ալի Իսմայիլովին։ Միջադեպը գրանցվել է երկու երկրների սահմանին, Ջեյրանգել անունը կրող տարածքում։ Իսմայիլովը հոսպիտալացվել է։ Վարվում է հետաքննություն։

  • Կիսվել: