շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Միջադեպ տեղի է ունեցել, ծեծկռտուք՝ ոչ. Թալինի փոխքաղաքապետը հերքում է տարածված լուրերը

Միջադեպ տեղի է ունեցել, ծեծկռտուք՝ ոչ. Թալինի փոխքաղաքապետը հերքում է տարածված լուրերը

Թալինի քաղաքապետի տեղակալ Գուրգեն Թադևոսյանը հաստատում է, որ իր և Արագածոտի մարզի բնակչի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, սակայն բանը ծեծկռտուքին չի հասել: NEWS.am-ի հետ զրույցում փոխքաղաքապետ Գուրգեն Թադևոսյանը պնդում է, որ ոստիկանություն դիմած 39-ամյա Գագիկ Մ.-ն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի:

«Զոհվածների հուշահամալիրի մոտ անպարկեշտ պահելաձև է դրսևորել իմ և վարչական ղեկավարի ներկայությամբ, իրեն խնդրել ենք տարածքից հեռանալ: Ինքը նեղված գնացել է վարչական ղեկավարի գրասենյակ, փորձել վիճել համայնքի աշխատակիցների հետ»,-պատմում է փոխքաղաքապետը: Նրա խոսքով, այդ խոսակցությունը տեղի է ունեցել բնակիչների ներկայությամբ, և տևել է ոչ ավելի քան երկու րոպե:  «Ինքը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, այդ մասին Արագածավանում բոլորը գիտեն: Իրեն խնդրել ենք մեքենան թողնել, որովհետև մեքենա վարելու իրավունք էլ չունի, ինքն էլ սկսեց ասել՝ դուք կտեսնեք, ոստիկանություն կդիմեմ»,- պատմում է Գուրգեն Թադևոսյանը:

Փոխքաղաքապետի խոսքով, համայնքապետարանի աշխատակիցները տեսաձայնգարել են միջադեպի ողջ ընթացքը: Ավելի վաղ հայտնել էինք, որ shamshyan.com-ի տեղեկություններով, հուլիսի 12-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թալինի բաժին է զանգահարել Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Գագիկ  Մ․-ն  և հայտնել, որ Թալինի քաղաքապետի տեղակալ, Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա  Գուրգեն Թադևոսյանը իրեն ծեծի է ենթարկել և կոտրել իր ավտոմեքենայի ապակին:

  • Կիսվել: