կիրակի, նոյեմբեր 27
27 / 11 / 2022
Միգրացիոն ծառայության պետը ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով արձանագրված նոր տեղահանության տվյալները

Միգրացիոն ծառայության պետը ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով արձանագրված նոր տեղահանության տվյալները

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր մասնակցել է ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի կազմակերպած «Բացահայտելով միգրացիան Կովկասում և դրանից դուրս» թեմայով համաժողովին։

Անդրադառնալով գլոբալ ճգնաժամերի ազդեցությանը հայաստանյան միգրացիոն գործընթացների վրա՝ Ա․ Ղազարյանը ներկայացրել է 2020 թ. արցախցիների տեղահանության ծավալները, ինչպես նաև այս տարվա սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով արձանագրված նոր տեղահանության տվյալները։

Ծառայության պետը խոսեց նաև ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված միգրացիոն միտումների փոփոխությունների մասին․ 2020 թ. ՀՀ քաղաքացիների մուտքերի ու ելքերի տարբերությունը դրական է եղել, օտարերկրացիներինը՝ բացասական։

Անդարադարձ եղավ նաև Ուկրաինայի քաղաքացիներից ստացված ապաստանի հայցերին․ ցուցանիշը կիսամյակային տվյալներով կազմել է 240։

  • Կիսվել: