հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մի քանի օրվա մեջ հոգեկան առողջության կենտրոններից մեկում կորոնավիրուսի 25 դրական դեպք են հայտնաբերել. Թորոսյան

Մի քանի օրվա մեջ հոգեկան առողջության կենտրոններից մեկում կորոնավիրուսի 25 դրական դեպք են հայտնաբերել. Թորոսյան

Կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր վիճակում կա 68 պացիենտ, ծանր վիճակում՝ 300 պացիենտ, իսկ ամենապիկը ծայրահեղ ծանրերի եղել է 178: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Թվերը նվազել են, բայց մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ նման անկում կարողացել ենք արձանագրել հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնները ներդնելու շնորհիվ և մեր ուղերձը հստակ է, որ հակահամաճարակային կանոնները պետք է խստագույնս պահպանվեն՛՛:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ կայուն անկում կա: Նրա խոսքով՝ այսուհետ եթե որևէ գործարանում, բանկերում, սուպերմարկետներում մի հոգու մոտ վիրուս են հայտնաբերում, չեն սպասում սիմպտոմներ ի հայտ գալուն, այլ բոլորին թեստավորում են: ՛՛Մի քանի օրվա մեջ հոգեկան առողջության կենտրոններից մեկն ենք հետազոտել՝ միանգամից 350 հոգու և 25 դրական դեպք են հայտնաբերել, որոնք որևէ գանգատ չեն ունեցել՛՛,-ասաց նախարարը:

 

  • Կիսվել: