կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Մհեր Գրիգորյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և առկա ներուժի իրացման հեռանկարները

Մհեր Գրիգորյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և առկա ներուժի իրացման հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և առկա ներուժի իրացման հեռանկարները:

Փոխվարչապետը կարևորել է Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում և ընդգծել նաև ԵԱՏՄ հետ Հնդկաստանի համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին:

 

 

  • Կիսվել: