չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Մեզ համար առաջնահերթություն է Երևանում կանաչ գոտիների պահպանումը և նոր կանաչապատ տարածքների ստեղծումը. Ավինյան

Մեզ համար առաջնահերթություն է Երևանում կանաչ գոտիների պահպանումը և նոր կանաչապատ տարածքների ստեղծումը. Ավինյան

Կանաչապատմանը տրամադրվող համայնքային միջոցների վերջին տարիների աճը անհամեմատելի է նախկին արդյունքների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Նախորդ տարվա ընթացքում Երևանում կանաչ տարածքներն ընդլայնվել են շուրջ 15 հեկտարով, իսկ այս տարի արդեն ավարտվել են նախատեսված 25 հեկտարից մոտ 17-ի աշխատանքները։

Մեզ համար առաջնահերթություն է Երևանում կանաչ գոտիների պահպանումը և նոր կանաչապատ տարածքների ստեղծումը։

Կանաչապատ տարածքների կառուցումը և շարունակական ներդրումները կօգնեն հասնել մեր գլխավոր նպատակին՝ ստեղծել քաղաքային ավելի մաքուր, հարմարավետ և բարենպաստ միջավայր՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: