ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր ստանդարտի փրկարար ծառայություն և նոր ստանդարտի վարձատրություն. վարչապետ

Մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր ստանդարտի փրկարար ծառայություն և նոր ստանդարտի վարձատրություն. վարչապետ

Փրկարար ծառայության աշխատողների ատեստավորման կարգի վերաբերյալ որոշում է 
ընդունվել: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ 

Նիկոլ Փաշինյանը և հիշեցրեց, որ նման որոշում էր կայացրել նախորդ հինգշաբթի նաև 
ոստիկանության համար:

«Ուզում եմ հիշեցնել, որ մեր խնդիրը այս համակարգերում ատեստավորման միջոցով 
աշխատավարձերը, մասնագիտական որակները առնվազն կրկնապատկելն է: Մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր ստանդարտի փրկարար ծառայություն և իհարկե բոլորովին նոր ստանդարտի 
վարձատրություն»,- ասաց նա:

  • Կիսվել: