երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մեծ ցավով տեղեկացա «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի՝ կյանքից հեռանալու մասին. Արարատ Միրզոյան

Մեծ ցավով տեղեկացա «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի՝ կյանքից հեռանալու մասին. Արարատ Միրզոյան

Մեծ ցավով տեղեկացա «Քարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի՝ կյանքից հեռանալու մասին, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ինչպես ինքն էր իրեն նկարագրել «Թավրիզից Լիբանանով Կալիֆոռնիայով, Տեխասով, Փենսիլվանիայով, Ռոդ Այլենդով և բազում այլ վայրերով մինչև Նյու Յորք հասած ու գիտելիք երազող տղան, որն այսօր, հուսամ, արդեն ուսյալ է, կանգնած է մի կազմակերպության ղեկին, որն իր առաքելությունն է հռչակել գիտելիքի տարածումն աշխարհում: Երազող, որը սովորել է նախաձեռնող լինել, թափառող մի հայ, որը հասել է Նյու Յորք Թայմսի էջերին»։

Նա պիտի օրինակ ծառայի մեր սերունդների համար՝ ինչպես կարելի է աշխատասիրության և գիտելիքի միջոցով դառնալ ոչ միայն ամենահայտնի գլոբալ հայերից մեկը, այլև դուրս գալ հայկական միջավայրի սահմաններից և լինել մեր ժամանակների ամենաազդեցիկ մտածողներից մեկը։

Վարդան Գրիգորյանի գիտական, մարդասիրական, հասարակական գործունեությունը խոր հետք է թողել մեզնից շատերի կյանքում։ Հանգչե՛ս խաղաղությամբ «միջոց հայթայթող հանճար», ինչպես շատ դիպուկ բնորոշել էր Financial Times-ը:

Պատիվ էր քեզ ճանաչելն ու քեզ հետ աշխատելը»,- ասված է Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում:

 

  • Կիսվել: