շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեծ ցավ եմ ապրում Երևան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական ավտովթարի կապակցությամբ. Արմեն Սարգսյան

Մեծ ցավ եմ ապրում Երևան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական ավտովթարի կապակցությամբ. Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցությունէ  հայտնել  Շիրակի մարզում երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ:

«Մեծ ցավ եմ ապրում Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով կան մեծաթիվ զոհեր ու վիրավորներ:

Խորապես ցավակցում եմ պատահարից զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, միկրոավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 11 մարդ, վնասվածքներով հոսպիտալացվել՝ 6-ը:

  • Կիսվել: