երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մետրոպոլիտենում հնչել են միայն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները. պարզաբանում

Մետրոպոլիտենում հնչել են միայն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները. պարզաբանում

Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը, ի պատասխան Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջի գրառմանը, թե իբրև Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում, «ի նշան» հայ-ռուս-ադրբեջանական բարեկամության, այսօր խորհրդային ժամանակների ռուսերեն երգեր էր միացվել, որոնցից մի քանիսը՝ ադրբեջանցի երգիչ Մուսլիմ Մագամաևի կատարմամբ էր, պարզաբանում է.

 

«Մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչել են կոմպոզիտորի հայտնի գործերը։ Հաշվի առնելով վերոգրալը՝ պետք է փաստել, որ տիկինը տարածում է ապատեղեկատվություն. Երևանի մետրոպոլիտենի գնացքներում հնչում է միայն դռները փակվող երկլեզու հայտարարություն՝ հայերեն և անգլերեն։

Հորդորում ենք մեր գործընկերներին խուճապ չառաջացնել ուղևորների շրջանում և ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով»,- գրել է խոսնակը: 

  • Կիսվել: