չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Մերսեդես»-ի 38-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

«Մերսեդես»-ի 38-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Սեպտեմբերի 22-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վարորդը՝ 38-ամյա Վահե Հովհաննիսյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։

  • Կիսվել: