հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեր շուկաներում այլևս խտրականություն չի լինի․ «Ֆուդ Սիթի»-ի սեփականատերերի հայտարարությունը

Մեր շուկաներում այլևս խտրականություն չի լինի․ «Ֆուդ Սիթի»-ի սեփականատերերի հայտարարությունը

«Կիեւվսկայա պլոշաձ» ընկերությունների խմբի սեփականատերերը, որում ներառված է Մոսկվայի «Ֆուդ Սիթի» շուկան, հավատարիմ կլինեն հավասարության սկզբունքին խմբի բոլոր օբյեկտներում՝ անկախ ազգային պատկանելությունից: Այս մասին ասված է տնօրենների խորհրդի ղեկավար Գոդա Նիսանովի հայտարարության մեջ։
 
«Կիեւվսկայա պլոշաձ» ընկերությունների խմբի բաժնետերերն ու ղեկավարները մտադիր են այսուհետ եւս հավատարիմ մնալ խմբի բոլոր օբյեկտներում հավասարության սկզբունքներին ՝ անկախ ազգությունից, «հատուկ ուշադրություն դարձնելով մեր օբյեկտներում աշխատող բոլոր անձանց համար առավելագույնս հարմարավետ եւ անվտանգ պայմանների ստեղծմանը», - հայտարարել է Գոդ Նիսանովը:
 
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․
 
«Ռուսական օրենսդրության պահպանումը ՝ անվերապահ գերակայություն է։ Ընկերությունը հոգ է տանում սպառողների, գործընկերների եւ վարձակալների շահերի մասին ՝ անկախ նրանց ազգությունից կամ դավանանքից։ 
 
Ավելի վաղ հայկական մրգերն ու բանջարեղենը հրաժարվել էր ընդունել Ֆուդ Սիթիին, որի սեփականատերերն են ադրբեջանցիներ Գոդ Նիսանովը եւ Զարահ Իլիեւը:
 
Ինչպես արդեն հաղորդվել է, հուլիսի 23-ին այդ հարցով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել Արա Աբրահամյանի եւ Գոդ Նիսանովի հետ»։

 

Հիշեցնենք՝ օրեր առաջ Մոսկվայում գտնվող ամենախոշոր «Ֆուդ Սիթի» շուկայում արգելել էին հայկական պետհամարանիշներով մեքենաներին կայանել ու առեւտուր անել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: