ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեր սեփական տարածքից հեռացրել ենք ապօրինի գույքը. «Լիդիան Արմենիան»

Մեր սեփական տարածքից հեռացրել ենք ապօրինի գույքը. «Լիդիան Արմենիան»

«Այսօր առավոտյան «Լիդիան Արմենիան» նախաձեռնել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի ապօրինի գտնվող վագոն-տնակների հեռացումը ընկերության տարածքից»: Այդ մասին ասվում է «Լիդիան» ընկերության հայտարարությունում։

«Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել։

Ամուլսարում աշխատանքերի իրականացման միակ խոչընդոտը եղել է արդեն երկու տարի ապօրինի կերպով «Լիդիանի» տարածք ներխուժած անձանց խումբը։

«Լիդիանը» երկու տարի փորձել է խուսափել բախումներից, ապավինելով օրենքի կիրառմանը, որն այդպես էլ երկու տարվա ընթացքում տվյալ հարցում չկիրարկվեց»,-մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, «Հայկական բնապահպանական ճակատ»-ը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Լիդիանի նոր պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակներն ապամոնտաժել է՝ փոխարենը իրենցը տեղադրելով:

  • Կիսվել: