շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեր քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. Փաշինյան

Մեր քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. Փաշինյան

Կորոնավիրուսով հիվանդ 77-ամյա մի քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Այս պահին կա հաստատված  249 դեպք։  80 տարեկանից վարձր վարակակիր չունենք, 30 հոգի թոքաբորբ ունի, 5-ը վերակենդանացման բաժանմունքում է:

Վարչապետն ասաց նաև, որ Երևանի ու Չարենցավանի արտադրական ձեռնարկություններում հաստատված դեպքեր կան, և դրանք կարող են անկանխատեսելի լինել:

Փաշինյանը խստագույնս պատվիրեց պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները: Փողոց դուրս եկած մարդը, նրա խոսքով, անպայման պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ և հստակ իմանա, թե ուր է գնում:

Նա խորհուրդ տվեց այս ընթացքում շատ կարդալ, զբաղվել սպորտով, մեր հայրենիքին վերաբերվել որպես մեր օջախի և չմոռանալ, որ սերում ենք Հայկ Նահապետից, մինչդեռ մեր թշնամի Բաբելոնն այսօր չկա:

Այսօր առողջացումով հիվանդանոցից դուրս են գրվել 4 քաղաքացիներ, իսկ 37 քաղաքացի տուն է դառնում մեկուսացուցմից։ "Մենք քայլ առ քայլ հաղթահարում ենք կորոնավիրուսը",-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: