երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մեր կրթության ու գիտության վիճակն այսօր պատրաստ չէ աշխարհում առկա մարտահրավերներին դիմակայելուն, այդ թվում՝ տարածաշրջանային. Գոգյան

Մեր կրթության ու գիտության վիճակն այսօր պատրաստ չէ աշխարհում առկա մարտահրավերներին դիմակայելուն, այդ թվում՝ տարածաշրջանային. Գոգյան

Մեր կրթության ու գիտության վիճակն այսօր պատրաստ չէ աշխարհում առկա մարտահրավերներին դիմակայելուն, այդ թվում՝ տարածաշրջանային։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը:

«Երբ Արայիկ Հարությունյանը դուրս եկավ իր պաշտոնից, ես հարցազրույց տվեցի և էն ժամանակ ասեցի, որ փոփոխությունը տեղին չէ, մեր երկրի մարտահրավերների մեջ չի մտնում ԿԳՄՍ նախարարին փոխելը: Մենք ունենք շատ ավելի խորը խնդիրները: Պետք է գրենք էն խնդիրները, որն ունենք»,- նշեց Գոգյանը:

Գոգյանի խոսքով՝ առաջնահերթ պետք է փոխվի բնակչության վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ, քանի դեռ դա տեղի չի ունեցել, կրթության նկատմամբ էլ վերաբերմունքը չի փոխվի:

«Գիտությունը երկարատև և ծանր պրոցես պետք է լինի, որ արդյունք ունենա: Եթե մենք 2000-ականներին այսպիսի քննարկում ունենայինք և ճիշտ ուղղությամբ գնայինք, ապա հիմա անվտանգություն կունենայինք: Գիտություն զարգացնելու համար առնվազն տասնամյակի պլան պետք է լինի»,- հավելեց Գոգյանը:

  • Կիսվել: