Մեր երկրում արդար դատական համակարգ չկա ու չի կարող լինել, միակ հույսը ճնշումն է իշխանության վրա. Գագիկ Մինասյան
Այսօր դատարանը քննելու է Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու հարցը։
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2018 թվականին իշխանության են եկել մարդիկ, որոնք օրենքը մի կողմ են դրել։ Այս մասին այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:
«Իրենք էին ասում, որ չկա որևէ մի դատավոր, ով իրենց կամքը չկատարի։ Եվ իրենք դա այսօր անում են իրենց գործով։ Բացի դրանից, դիվանագիտական այն կառույցները, որոնք հավատարմագրված են Հայաստանում՝ դեսպանատների մակարդակով, իրենք աչք են փակում այն ապօրինությունների վրա, որն իրականացվում է Հայաստանում, այդ թվում՝ նաև դատական համակարգում։ Այս ամիսների ընթացքում, երբ Արմեն Աշոտյանը կալանավորված է, դատական նիստերում հայտնի դարձավ, որ ամբողջ գործը ոտքից գլուխ կարված է։ Եվ սա իր էությամբ քաղաքական է, այստեղ քրեական ոչինչ չկա»,- նշեց նա։
Մինասյանը նշեց, որ ինքը լավատես չէ, որ իշխանությունը կփոխի իր տեսակետը Աշոտյանի հարցում. «Ես համոզված եմ, որ մեր երկրում արդար դատական համակարգ չկա ու չի կարող լինել, քանի դեռ սրանք իշխանության են: Հետեւաբար մեր միակ հույսը ճնշումն է եւ իշխանության վրա, եւ այդ ճնշման արդյունքում նաեւ դատական համակարգի վրա: մենք այս ճանապարհով պետք է առաջ գնանք, եւ հաղթանակը չի ուշանա»,- ընդգծեց ՀՀԿ անդամը:


