երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մեր դերն այստեղ մաքսիմալ պրոցեսն արագացնելն է․ Մարությանը՝ Աջափնյակի մետրոյի շինարարության մասին

Մեր դերն այստեղ մաքսիմալ պրոցեսն արագացնելն է․ Մարությանը՝ Աջափնյակի մետրոյի շինարարության մասին

Մեր դերն այստեղ մաքսիմալ պրոցեսն արագացնելն է և մաքսիմալ ինֆորմացիա հավաքագրելը։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Մենք հավաքագրել ենք բոլոր տվյալները, որպեսզի ներկայացնենք կառավարությանը, իսկ կառավարությունն արդեն իր հերթին գործը կտանի առաջ։ Էսքիզային մակարդակով մեծ հետազոտություն է տեղի ունեցել: Վերջնական հաշվարկները թե՛ գումարային թե՛ ժամանակային կլինեն, երբ պատրաստ լինի նախագիծը, նախագծանախահաշվային հաշվարկները։ Մենք այս պահին սպասում ենք կառավարության թե՛ դիրքորոշմանը, թե՛ մոտեցմանը, թե ինչպես ենք առաջ գնում։ Դրանից հետո ավելի կոնկրետ գործողությունները կսկսվեն»,- նշել է քաղաքապետը։

Մարությանը նշել է նաև, որ երկու-երեք տարբեր սցենարներ կան, ըստ որոնց ժամանակները տարբեր կլինեն․ «Եթե պետությունը վարկային միջոցներով է դա անելու, սա այլ պատմություն է։ Այնտեղ վարկային միջոցներ, դրամաշնորհ, պրոցես, դա մի քիչ ավելի երկար է գնալու։ Եթե դա ծրագրի ձևով է արվելու՝ նաև ներգրավելով մասնավորին, այսինքն՝ մասնավոր-պետություն համագործակցությամբ, դա ավելի կարճ ժամանակահատվածում կլինի։ Բայց վերջինի դեպքում պետք է մասնավորի հետ ծրագիրը ճիշտ կազմվի, որպեսզի շահի թե՛ պետությունը, թե՛ մասնավորը։ Այս երկու ճանապարհներից մեկը պետք է ընտրվի, հենց դա եղավ, պրոցեսն առաջ կգնա»։

  • Կիսվել: