հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մենք ուզում ենք լսելի դարձնել այն ծնողների ձայնը, որոնց երեխաները գերի են ընկել՝ պայմանավորվել ենք այսօր չխոսել Նիկոլ Փաշինյանի մասին․ Մհեր Մկրտչյան

Մենք ուզում ենք լսելի դարձնել այն ծնողների ձայնը, որոնց երեխաները գերի են ընկել՝ պայմանավորվել ենք այսօր չխոսել Նիկոլ Փաշինյանի մասին․ Մհեր Մկրտչյան

Մենք ուզում ենք լսելի դարձնել այն ծնողների ձայնը, որոնց երեխաները գերի են ընկել, այն ծնողների ձայնը, որոնց երեխաները զոհվել են, և մինչ օրս չեն ունեցել հնարավորություն վերցնել զոհված երեխաների դիերը: Այս մասին այսօր Երևանում մտավորականների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ այս ձևաչափով «ֆեյքերի բանակը» վաղը նրանց չի կարող մեղադրել աթոռակռիվ անելու մեջ: 

Մկրտչյանը հայտարարեց, թե հանրահավաքի մասին հայտարարության մեջ նշված երեք կետերը, այն է՝ ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին, թույլ չտալ հայ գերիների պատվազրկումը Բաքվի շքերթում և շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին, կրկնելու են հանրահավաքի բոլոր երեք կազմակերպիչները:

«Այսօր Հայաստանում չկա իշխանություն, որ ի վիճակի է զբաղվել գերիների խնդրով, բանակցություններ վարել թշնամու ու դաշնակիցների հետ, և պայմանավորվել ենք այսօր չխոսել Նիկոլ Փաշինյանի մասին: Մենք խնդրում ենք Հայաստանում ներկայացուցչություններ ունեցող բոլոր երկրներին օգնություն ցուցաբերել ռազմագերիների և զոհվածների դիերի վերադարձի հարցով»,-ասաց նա:

 

  • Կիսվել: