երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մենք գիտենք, որ մեր տղաները գազանի ձեռքում են․ երթ Երևանում՝ հայ գերիների վերադարձի պահանջով

Մենք գիտենք, որ մեր տղաները գազանի ձեռքում են․ երթ Երևանում՝ հայ գերիների վերադարձի պահանջով

Այսօր Երևանի փողոցներում մի խումբ կանայք հայ գերիների վերադարձի պահանջով երթ էին անցկացնում։ Վերջիններիս պահանջը մեկն էր՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների վերադարձը։ Ակցիայի մասնակիցները նաև հորդորում էին մյուս քաղաքացիներին, անցորդներին անտարբեր չլինել և միանալ իրենց շարժմանը։ 

«Մենք գիտենք մեր թշնամին ով է։ Մենք գիտենք, որ մեր տղաները գազանի ձեռքում են։ Չի կարելի այսպես նստել ու ոչինչ չանել»,- ասաց ակցիան առաջնորդող ակտիվիստներից մեկը։

«Գիտեք, մենք Սյունիքի դեպքերի ժամանակ կարող էինք չէ գերևարել այդ սահմանախախտ ադրբեջանցիներին, չարեցինք։ Ի՞նչու։ Չեմ կարող հասկանալ»,- ասաց երթի մասնակից Սրբուհի Ստամբոլցյանը։

  • Կիսվել: