երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մեկնարկում ենք ընթերցանության օլիմպիադա հինգերորդ և վեցերորդ դասարանցիների համար․ Ժաննա Անդրեասյան

Մեկնարկում ենք ընթերցանության օլիմպիադա հինգերորդ և վեցերորդ դասարանցիների համար․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ուսուցիչներին տեղեկացրել է այս ուսումնական տարվանից կատարվող մի փոփոխության մասին։

Այս ուսումնական տարվանից մյուս առարկայական օլիմպիադաների շարքում մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա հինգերորդ և վեցերորդ դասարանցիների համար։

Դպրոցական փուլը նախատեսված է հունվարի 17-ին։ Առաջիկայում կհրապարակվի օլիմպիադայի անցկացման ուղեցույցը։ Հիմնական շեշտադրումն արվելու է երեխաների՝ տեքստը կարդալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունների վրա։

Հուսամ՝ ակտիվորեն կխրախուսեք ձեր սովորողներին՝ մասնակցել այս օլիմպիադային, որ ևս մեկ միջոց է՝ ընթերցանությունը և երեխաների վերլուծական միտքը խրախուսելու»,- գրել է նա։

 

  • Կիսվել: