շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկնարկում է «Կիբեռանվտանգություն» դասընթացը

Մեկնարկում է «Կիբեռանվտանգություն» դասընթացը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է 100 մասնակցի համար նախատեսված «Կիբերանվտանգություն» դասընթաց:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ՏՀՏ գործատուների միության բիզնեսի զարգացման տնօրեն Լուսինե Թանգյանը:

«Այն հնարավորություն կտա ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և ձիրքեր կիբերանվտանգության բոլոր տիրույթներում, այն է` տեղեկատվական անվտանգություն, համակարգերի անվտանգություն, ցանցային անվտանգություն, շարժական սարքերի անվտանգություն, ֆիզիկական անվտանգություն, էթիկական և իրավական պահանջներ, բիզնեսի տեղեկատվական անվտանգության ապահովման համար օգտագործվող պաշտպանողական մեթոդներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև միջադեպերի հետևանքների մեղմացում», - նշեց Լ. Թանգյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ դասընթացին կարող են մասնակցել Երևանում` 18 տարեկանը, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 16 տարեկանը լրացած այն քաղաքացիները, որոնք կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի թիրախային խմբերին: «Կիբերանվտանգություն» ծրագրավորման դասընթացն իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 27 դաս՝ յուրաքանչյուրը՝ 2 ժամ տևողությամբ):

Դասընթացներն իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված Cisco Webex Trainings հարթակի միջոցով, որը համապատասխանում է բոլոր ժամանակակից պահանջներին: Մանրամասներին ծանոթանալ ցանկացողները կարող են անցնել հետևյալ հղումով՝ https://edu.hti.am/trainings/cybersecurity :

  • Կիսվել: