ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեկնարկել են վերապատրաստման դասընթացներ՝ «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկան դասավանդողների համար

Մեկնարկել են վերապատրաստման դասընթացներ՝ «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկան դասավանդողների համար

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում մարտի 22-ին մեկնարկել են եռօրյա վերապատրաստման դասընթացներ «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկան դասավանդող դասախոսների համար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համավարակի կանխարգելման նկատառումներից ելնելով՝ միջազգային փորձագետները դասընթացին մասնակցում են առցանց տարբերակով:

Դասընթացների բացման արարողությանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն:

 

  • Կիսվել: