Մեկնարկել է համապետական շաբաթօրյակը. մաքրվում է Հրազդանի կիրճը
Համապետական շաբաթօրյակը մեկնարկել է։ ՏԿԵ նախարարության աշխատակիցները մաքրում են Հրազդանի կիրճի տարածքը, հայտնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները մասնակցում են համապետական շաբաթօրյակին՝ մաքրելով Հրազդանի կիրճի մի հատվածը։
Շաբաթօրյակին մասնակցում են նաև ճանապարհաշինական կազմակերպությունները։
ՀՀ կառավարության ապրիլի 28-ի նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել էր ապրիլի 30-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին՝ շեշտելով, որ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվածությունը նման միջոցառմանը։
Հավաքվող աղբը, նախապես պլանավորված կերպով, կտեղափոխվի բացառապես աղբավայրեր։