կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Մեկնարկել է «Հաղթանակ» և «Սիլիկյան» թաղամասերի ջրամատակարարման խոշորածավալ ծրագիրը

Մեկնարկել է «Հաղթանակ» և «Սիլիկյան» թաղամասերի ջրամատակարարման խոշորածավալ ծրագիրը

«Մեկնարկել է հաջորդ խոշորածավալ նախագիծը՝ «Հաղթանակ» և «Սիլիկյան» թաղամասերի ջրամատակարարման և անհատական տնային միացումների ծրագիրը։ 56 կմ-ը «Հաղթանակ» թաղամասում է, 36 կմ-ը՝ «Սիլիկյան»․ հայտնել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

«Տրված է շատ կարևոր ծրագրի մեկնարկ, որով իրականացվելու է անխափան որակյալ ջրամատակարարում սեփական տնատիրությունների այս հատվածում, ինչպես նաև ջրաչափական հորերի, հանգույցների տեղադրման և բնակելի անհատական միացումների ամբողջական ծրագիր, որի արդյունքում կլինի կայուն, անխափան ջրամատակարարում բնակիչների համար»,- հայտարարել է Կամո Արեյանը։ 

Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարից, թե ինչ փուլում են Նոր Խարբերդ թաղամասի ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագիրը։
Վարչական ղեկավարը նշեց, որ վստահ չէ, որ այս տարի այն կմեկնարկի․ 

«Եկեք, ուրեմն, փորձենք դիտարկել մեր միջոցների հատկացումը ծրագրին, եթե ֆինանսական խնդիրներ ունի նախարարությունը»,- հանձնարարեց Տիգրան Ավինյանը։ 

  • Կիսվել: