հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մեկ զոհ, յոթ վիրավոր. Երևան-Արմավիր ավտոճանապարհին միմյանց են բախվել «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները

Մեկ զոհ, յոթ վիրավոր. Երևան-Արմավիր ավտոճանապարհին միմյանց են բախվել «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները

2023թ. հունվարի 20-ին, ժամը 15:50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ-ի հատվածում միմյանց են բախվել «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Մերսեդես Սպրինտեր» ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և իր 6 ուղևորներն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Սկսված նախաքննության շրջանակում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի։ Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, նպաստող պատճառները պարզելու նպատակով։

Ներկա պահի դրությամբ բուժօգնության դիմած քաղաքացիներից 6-ն արդեն դուրս է գրվել, մեկ անձ շարունակում է մնալ բուժհաստատությունում։

  • Կիսվել: