կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Մեկ շաբաթվա ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են երթևեկության կանոնների 2815 խախտում

Մեկ շաբաթվա ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են երթևեկության կանոնների 2815 խախտում

Մարտի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2815 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 153 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող` 122, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 268 անձ։ 63 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 5-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 7-ը՝ առանց համարանիշերի, 26-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 18-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 7-ը փակված համարանիշերով, 233-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Բացի այդ, պարեկաները հայտնաբերել են 2 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման ենթարկել 54 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։

  • Կիսվել: