երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մեկ օրվա ընթացքում փրկարարները արգելափակումից  դուրս են բերել ընդհանուր 169 տրասպորտային միջոց և օգնություն է ցուցաբերվել 422 քաղաքացու

Մեկ օրվա ընթացքում փրկարարները արգելափակումից դուրս են բերել ընդհանուր 169 տրասպորտային միջոց և օգնություն է ցուցաբերվել 422 քաղաքացու

 

Փետրվարի 22-23-ը Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից շրջայցերի, իրականացված հերթապահությունների և ստացված ահազանգերի արդյունքում ընդանուր առմամբ արգելափակումից դուրս է բերվել 169 տրասպորտային միջոց, օգնություն է ցուցաբերվել 422 քաղաքացու։

Մասնավորապես՝ Սևան, Հրազդան, Մարալիկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Հարթավան, Ջամշլու, Եղիպատրուշ գյուղերում, Վարդենյանց լեռնանցքում, Մեծ Մասրիկ-Սոթք, Գեղամասար-Ծովակ, Բուժական-Ապարան, Գետափ-Մարտունի, Սպիտակ-Ապարան ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում:

  • Կիսվել: