կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեկ օրում Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու երեխաներ տեղափոխվել են «Սուրբ Ասվածամայր» ԲԿ

Մեկ օրում Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու երեխաներ տեղափոխվել են «Սուրբ Ասվածամայր» ԲԿ

Մեկ օրում Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու տարբեր երեխաներ են տեղափոխվել «Սուրբ Ասվածամայր» ԲԿ, տեղեկացնում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը:
 
՛՛Առաջին ուղղաթիռը տեղափոխել է մոտ 3 մետր բարձրությունից ընկած 8-ամյա աղջնակին, ով գանգուղեղային վնասվածքներով ու կոտրվածքով տեղափոխվել է նախ Գորիս, ստացել առաջին օգնություն, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները սանավիացիայով նրան տեղափոխել են Երևան: Երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կայուն:
 
Երկրորդ ուղղաթիռը տեղափոխել է 4-ամյա տղայի՝ ծանր շնչառական անբարարվածությամբ: Մինչև ուղղաթիռի մեկնելը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները հեռախոսով են խորհրդատվություն տվել տեղի գործընկերներին, այնուհետև մեկնել են Կապան ու երեխային միացրած արհեստական շնչառության սարքին տեղափոխել Երևան: Տղայի վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, կյանքին սպառնացող վտանգ կա՛՛,-ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: