հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեղրիում հիմնանորոգվել է մանկապարտեզը, ընթացքի մեջ են Վանք-Կալերի գյուղ տանող կամրջի հիմնանորոգման աշխատանքները. Փաշինյան (տեսանյութ)

Մեղրիում հիմնանորոգվել է մանկապարտեզը, ընթացքի մեջ են Վանք-Կալերի գյուղ տանող կամրջի հիմնանորոգման աշխատանքները. Փաշինյան (տեսանյութ)

2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է Մեղրիի մանկապարտեզը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 323,8 մլն դրամ, որից 40%-ը հատկացվել է համայնքի բյուջեից, 60%-ը՝ պետական բյուջեից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
՛՛Քանի որ մանկապարտեզի շենքը հին է եւ գտնվում է ճահճային շերտի վրա՝ Կառավարությունը Մեղրիում կկառուցի նոր մանկապարտեզ, իսկ գործող մանկապարտեզում առայժմ կներդրվի հովացման համակարգ:
 
Այցելեցի նաեւ «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական կենտրոն, որն ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ:
 
Միաժամանակ, Մեղրիում ընթացքի մեջ են Վանք-Կալերի գյուղ տանող կամրջի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն սեպտեմբերին՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:
 
 
 
 

  • Կիսվել: