ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեղրիի ճանապարհին այրվող բեռնատարը 24 տոննա կարագ էր տեղափոխում. մանրամասներ

Մեղրիի ճանապարհին այրվող բեռնատարը 24 տոննա կարագ էր տեղափոխում. մանրամասներ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 11։38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Վարդանի ձոր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենայում, որը տեղափոխում էր 24 տոննա կարագ։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին։ Այրվել է բեռնախցիկը՝ բեռով։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողություը վատացել է, ինչի հետևանքով վարորդը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ

Իրականացվում են մարման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

  • Կիսվել: