շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեղրեցիները վռնդեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ներկայացուցիչներին, որոնք ուզում են Լիճք գյուղում հանք բացել․ տեսանյութ

Մեղրեցիները վռնդեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ներկայացուցիչներին, որոնք ուզում են Լիճք գյուղում հանք բացել․ տեսանյութ

Այսօր մեղրեցիները փակել են համայնքապետարանի շենքի մուտքը․ նրանք դեմ են Լիճքի հանքի շահագործմանը։ Մեղրեցիների հետ հանդիպման ժամանակ  համայնքապետ Բագրատ Զաքարյանն ասաց, որ օրենքով սահմանված կարգով ժողովուրդը կորոշի՝ Լիճքի հանքը կշահագործվի՞, թե՞ ոչ։

Համայնքապետը հավաքվածներին հորդորեց չխանգարել հանրային լսումների գործընթացը և քաղաքակիրթ ձևով իրականացնել դրանք, բայց քաղաքացիներն անդրդվելի էին։ Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ Մեղրիում նշանակված հանրային քննարկումը չկայացավ, որովհետև բնակիչները թույլ չտվեցին նախաձեռնողներին՝ մուտք գործել համայնքապետարան։

Համայնքապետը հայտարարեց, որ հանրային քննարկումը համարում է չկայացած, կազմակերպության ներկայացուցիչներն էլ հայտնեցին, որ կպատրաստվեն հաջորդ քննարկմանը։

Լիճքի հանքավայրի ներկայացուցիչն էլ ասաց, որ թեպետ հանրային քննարկումը չկայացավ, բայց իրենք լսեցին հանրության կարծիքը, և իրենց պարտքն է լինելու պատասխանել հանրությանը հուզող բոլոր հարցերին։

  • Կիսվել: