երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Մեղրաձորում մոտոցիկլը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել Մարմարիկ գետի մյուս ափին․ մոտոցիկլավարը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Մեղրաձորում մոտոցիկլը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել Մարմարիկ գետի մյուս ափին․ մոտոցիկլավարը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Մեղրաձոր գյուղում մոտոցիկլավարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել Մարմարիկ գետի մյուս ափին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարին առաջինը օգնության է հասել նրա կինը, ով մեկ այլ մոտոցիկլով է եղել, ապա օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հրանտ Ներսիսյանը և Սարգիս Քոչարյանը։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած մոտոցիկլավարի ինքնությունը։

  • Կիսվել: