երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրապարակել է Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրապարակել է Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը

Ծաղկազարդ (Մարտի 24)

 

—Առավոտյան ժամերգություն Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում,  ժամը 8։00-ին:

 

—Անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն Մայր Տաճարի բակում, ժամը 10:00-ին:

 

—Սուրբ Պատարագ Ս. Գայանե վանքում, ժամը 11։00։

—Մանուկների օրհնության կարգ Մայր Տաճարի բակում ժամը 13։30-ին։

—Դռնբացեքի կարգ Ս. Գայանե վանքում, ժամը 17։30։

Ավագ Երեքշաբթի՝ հիշատակ տասը կուսանաց (մարտի 26)

Երեկոյան ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 17:30-ին։

Ավագ Հինգշաբթի (մարտի 28)

—Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8:00-ին։

—Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում, ժամը 10:30-ին։

—Ոտնլվայի կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում, ժամը 16:00-ին։

—Խավարման կարգ Սուրբ Գայանե վանքում, ժամը 19:00-ին։

Ավագ Ուրբաթ (մարտի 29)

—Խաչելության կարգ Սուրբ Գայանե վանքում, ժամը 12։00-ին։

—Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում, ժամը 17:30-ին։

Ավագ Շաբաթ (մարտի 30)

—Առավոտյան ժամերգություն Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8:00-ին։

—Ճրագալույցի Սուրբ Պատարագ Ս․ Գայանե վանքում, ժամը 17։30-ին։

Սուրբ Հարության տոն (մարտի 31)

—Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, ժամը 10:30-ին:

  • Կիսվել: