հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մատուռի տարածքում գտնվող սրբապատկերներին առնչվող միջադեպի պատճառով ՊՈԱԿ-ի ներկայացուցիչն ազատվել է աշխատանքից

Մատուռի տարածքում գտնվող սրբապատկերներին առնչվող միջադեպի պատճառով ՊՈԱԿ-ի ներկայացուցիչն ազատվել է աշխատանքից

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետի տեղակալ Վազգեն Կարապետյանը ս․թ․ փետրվարի 17-ին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկացնում է Ստեփանավանի համայնքապետարանը՝ հղում անելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։

«Պատճառը՝ օրերս Ստեփանավանի Սուրբ Նշան մատուռի տարածքում գտնվող սրբաբատկերներին առնչվող միջադեպն է։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում դեպքի առիթով նշանակված ծառայողական քննությունը շարունակվում է։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ երեկ համացանցում լուսանկարներ էին տարածվել այն մասին, որ անհայտ անձինք պղծել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում գտնվող Սուրբ Նշան մատուռը՝ սրբապատկերներն այնտեղից դուրս հանելով։

  • Կիսվել: