հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մասյացոտնի թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ հրդհեհից զոհված զինծառայողների համար

Մասյացոտնի թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ հրդհեհից զոհված զինծառայողների համար

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ, հունվարի 22-ին հավարտ Սուրբ Պատարագի, թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

«Հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու»,- գրել է նա։

 

  • Կիսվել: