հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մասնագիտական տոնի առթիվ ՆԳ նախարարը պարգևատրել է մի խումբ փրկարարների (տեսանյութ)

Մասնագիտական տոնի առթիվ ՆԳ նախարարը պարգևատրել է մի խումբ փրկարարների (տեսանյութ)

Սեպտեմբերի 5-ին Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։

Շնորհավորելով փրկարար ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել նրանց կատարած աշխատանքը, որը սոսկ ծառայություն չէ, այլ մարդասիրական առաքելություն։

Նախարարը կարևորել է փրկարար ծառայողների նվիրումը, անձնուրացությունն ու ստանձնած գործի նկատմամբ պատասխանատվությունը, որոնց շնորհիվ նաև կյանքեր են փրկվում։

Մասնագիտական տոնի կապակցությամբ, ինչպես և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ՆԳ նախարարի հրամանով

Փրկարար ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և խրախուսական այլ պարգևներով։

Կրկին շնորհավորելով ներկաներին՝ Վահե Ղազարյանը մաղթել է անփորձանք և արդյունավետ ծառայություն՝ ի բարօրություն մեր ժողովրդի և պետության։

  • Կիսվել: