շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մասիսում խոշոր չափերի թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Մասիսում խոշոր չափերի թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Նորամարգ գյուղի 56-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում թմրամիջոց է ապօրինի աճեցնում, պահում և օգտագործում:

Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, իրավապահները նշված տնամերձ հողամասից հայտնաբերել են կանեփի 7 բույս, իսկ տնից՝ ապակյա տարայով չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանները կանեփանման բույսի զանգվածներ են հայտնաբերել նաև տան սեղանին: Միաժամանակ, տանտերը իրավապահներին ներկայացրել է կանեփի ճյուղեր և կանեփից պատրաստված կիսաչոր զանգված:
Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, ինքն է աճեցրել իր օգտագործման համար:

Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: