ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մասիսի քաղաքապետը հերքել է եղբոր մասնակցությամբ ծեծկռտուքի մասին լուրերը

Մասիսի քաղաքապետը հերքել է եղբոր մասնակցությամբ ծեծկռտուքի մասին լուրերը

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հերքել է եղբոր մասնակցությամբ ծեծկռտուքի մասին լուրերը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Hraparak.am կայքում այսօր ՝ 07.07.2020թ. տարածվել է իրականությանը բացարձակապես չհամապատասխանող տեղեկատվություն իմ՝ Դավիթ Համբարձումյանիս, եղբորս՝ Գոռ Համբարձումյանի և Նվեր Մուրադյանի մասին: Ցանկանում եմ հայտնել, որ ես՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանս, ոչ թե «երբեմնի հանրապետական եմ», այլ այս պահին ևս հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, դեռ ավելին՝ հանդիսանում եմ ՀՀԿ Մասիսի տարածքային կազմակերպության նախագահ: Եղբորս և Նվեր Մուրադյանի միջև երբևէ որևէ միջադեպ չի եղել և չի կարող լինել առնվազն այն պատճառով, որ Նվերը մեր քրոջ ամուսինն է՝ մեր փեսան և մեր ընտանիքի անդամ, հարազատ մարդ: Ինչ վերաբերում է Գոռին, Նվերին և իրենց ընկերներին ոստիկանության բաժին բերման ենթարկելուն, ապա դա առնվազն թյուրիմացության արդյունք է:

Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն»:

  • Կիսվել: