երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մասիսի դպրոցի սպորտդահլիճում քանդման աշխատանքներ կատարելիս տղամարդը բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Մասիսի դպրոցի սպորտդահլիճում քանդման աշխատանքներ կատարելիս տղամարդը բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ավագ քննիչ Ա. Բաբայանի կողմից  հարուցվել  է քրեական գործ հունվարի 11–ին Մասիս քաղաքում  տեղի ունեցած մահվան ելքով դժբախտ պատահարի փաստով: Այդ օրը՝ ժամը 13:50–ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ  Վահագն Գրիգորյանը: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Մասիս քաղաքի բնակիչ, 57-ամյա Միքայել Ավագյանն էր, ով  փետրվարի 1-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Ոստիկանները պարզել են, որ Մ Ավագյանը հունվարի 11-ին՝ ժամը 12:40 –ի սահմաններում,  Մասիս քաղաքի Երևանյան փողոցի  73 հասցեում գտնվող թիվ 5 ավագ դպրոցի քանդման ենթակա սպորտդահլիճում բարձրության վրա աշխատանքներ կատարելիս  պատահաբար վայր է ընկել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Մ. Ավագյանն աշխատում էր «ՖԼԱԳՇԻՆ»  ՍՊԸ-ում՝ որպես բանվոր: 

  • Կիսվել: