չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Մասիս քաղաքում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում և կից քարե շինությունում

Մասիս քաղաքում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում և կից քարե շինությունում

Ապրիլի 17-ին, ժամը 06:55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի հիվանդանոցի մոտակայքում այրվում է տնակ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակա վագոն-տնակում (18 քմ) և կից քարե շինությունում (10 քմ)։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:09-ին։

  • Կիսվել: