երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մարզպետի տեղակալը այցելել է Գյումրի-Բավրա ճանապարհ․ գերիների հարազատները այն շարունակում են փակ պահել

Մարզպետի տեղակալը այցելել է Գյումրի-Բավրա ճանապարհ․ գերիների հարազատները այն շարունակում են փակ պահել

Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն այցելել է Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատներին, որոնք արդեն հինգ ժամ է՝ փակ են պահում Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը։

NEWS.am-ի հետ զրույցում գերիներից մեկի հարազատը՝ Արկադի Հովհաննիսյանն ասաց, որ իրենք այս պահին ճանապարհը բացել պատրաստվում։ Հարազատները դժգոհում են, որ բազմիցս այցելել են Արտաքին գործերի նախարարություն, Կառավարություն, սակայն նրանց չեն ընդունել։

 

  • Կիսվել: