հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Մարզերում անցկացվում են ամանորյա թատերական միջոցառումներ

Մարզերում անցկացվում են ամանորյա թատերական միջոցառումներ

Ամանորյա թատերական միջոցառումները շարունակում են երեխաներին տեղափոխել հրաշքների, հեքիաթների և մուլտհերոսների աշխարհ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստան համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:
 
՛՛Մարզային այցերի մեկնարկը տրվեց հունվարի 9–ին Գեղարքունիքի մարզի Արտանիշ և հարակից համայնքներում՝ ժպիտ և ուրախություն պարգևելով շուրջ 100 երեխայի:
 
Հաջորդ կանգառը կլինի Գյումրիում: Սպասվում են անակնկալներ:
 
Ծրագիրը կյանքի է կոչվել Հիմնադրամի և Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի համատեղ ջանքերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: