երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մարզահամերգային համալիրում օդափոխության համակարգի ստեղծման համար 18.5 մլն դրամ կտրամադրվի

Մարզահամերգային համալիրում օդափոխության համակարգի ստեղծման համար 18.5 մլն դրամ կտրամադրվի

ՀՀ կառավարությունը որոշեց շուրջ 18.5 մլն դրամով ավելացնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալը։ Այս հարցը կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից էր, որը կառավարությունը միաձայն ընդունեց։
 
18 մլն 480 հազար դրամը կհատկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2023 թվականին տրված միջոցներից։ Գումարը տրամադրվելու է կանոնադրական կապիտալի ավելացման մեխանիզմով, քանի որ դրամաշնորհի ձևով ստանալու դեպքում վերջինիս մոտ շահութահարկ կառաջանա (համալիրը ՓԲԸ է` խմբ.)։
Այդ գումարը կտրամադրվի մարզահամերգային համալիրին ամրացված շենքի օդափոխության համակարգի ստեղծման, արդիականացման, վերազինման և հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով:
Հաշվի առնելով, որ նշված աշխատանքների կատարման համար ՀՀ քաղաքաշինության ոլորտի օրենսդրությամբ պահանջվում են համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթեր՝ վերջիններիս ձեռքբերման համար համալիրի կողմից հայտարարվել է պայմանով մրցույթ և կնքվել է համապատասխան պայմանագիր՝ «ՍՏ ԱՐՏ» ՍՊԸ-ի հետ։

  • Կիսվել: