շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Մարտի 7-ին աշխատանքային ժամը կավարտվի ավելի շուտ

Մարտի 7-ին աշխատանքային ժամը կավարտվի ավելի շուտ

Ըստ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի՝ կանանց տոնը նշվում է մարտի 8-ին. այն ոչ աշխատանքային օր է: Մարտ ամիսն ունի 9 ոչ աշխատանքային օր, մեկ նախատոնական օր՝ մարտի 7-ը:

Մրտի 7-ին աշխատանքային ժամն ավարտվում է սովորականից մեկ ժամ շուտ: Իսկ ահա ապրիլ ամսին ոչ աշխատանքային օրերը 9-ն են:
Օրինակ, մայրության և գեղեցկության տոնը նշվում է ապրիլի 7-ին, աշխատանքային օր է։ Իսկ հայ կինոյի օր՝ նշվում է ապրիլի 16-ին, աշխատանքային օր է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այս դեպքում, ապրիլի 30-ին:

Նշենք, որ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր է:

  • Կիսվել: