հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մարտի 18-21-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 174 դեպք

Մարտի 18-21-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 174 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 18-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 174 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 38, խարդախության՝ 22, ծանր վիրավորանքի՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու և սառը զենքի հայտնաբերման՝ 15-ական, ընտանեկան բռնության՝ 11, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, խուլիգանության՝ 3, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու խոշտանգման՝ 2-ական, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, շորթման, համակարգչային հանցագործության, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, սպանության սպառնալիքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն անզգուշությամբ առաջացրել է մահ, փաստաթղթի կեղծիքի, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, դիակի կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 14 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, անձնական ունեցվածքի գողության, կողոպուտի և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար. 67 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: