երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մարդու ներդաշնակության և երջանկության գրավական է այն ընտանիքը, որտեղ կա իրավունքների նկատմամբ փոխադարձ հարգանք. ՄԻՊ

Մարդու ներդաշնակության և երջանկության գրավական է այն ընտանիքը, որտեղ կա իրավունքների նկատմամբ փոխադարձ հարգանք. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական խոսք է հղել Ընտանիքի օրվա առթիվ:

«Ընտանիքն առողջ և համերաշխ հասարակության հիմքն է:

Մարդու ներդաշնակության և երջանկության գրավական է այն ընտանիքը, որտեղ կա արժանապատվության ու իրավունքների նկատմամբ փոխադարձ հարգանք։

Պետք է անել ամեն ինչ, որպեսզի երեխան մեծանա ընտանիքում, ընտանիքում վայելի անհոգ մանկությունը և ստանա լիարժեք դաստիարակություն։

Շնորհավոր ընտանիքների միջազգային օրը»,-նշել է Թաթոյանը:

  • Կիսվել: